ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ

ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ, ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,
ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Բաց հաստիքներ

Սեղմե՛ք հաստիքի վրա՝ մանրամասները տեսնելու և դիմելու համար:

Մագիստրոսական ծրագրի օգնական՝ ուսանողական հարցերի համակարգող /20 ժամ զբաղվածություն շաբաթական/
Կրթական ծրագրեր • Երևան, Հայաստան

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2021 թվականից Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը։ Ուսանողական հարցերի համակարգողը պատասխանատու է ծրագրի ուսանողների ուսումնառության ընթացքում նրանց ակադեմիական, կազմակերպչական և հաղորդակցային փորձառության համակարգման ու աջակցության համար՝ նպաստելով ծրագրի անխափան իրականացմանը և շահառուների միջև շարունակական կապի ապահովմանը։

Դիմել Resalt-ում ↗
ՄՌԿ ադմինիստրատիվ մասնագետ / կես դրույք/
Մարդկային ռեսուրսներ • Երևան, Հայաստան

ՄՌԿ ադմինիստրատիվ մասնագետը աջակցում է Մարդկային ռեսուրսների թիմին՝ ապահովելով անձնակազմային փաստաթղթաշրջանառությունը, տվյալների և ֆայլերի վարումը, հարցազրույցների և հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավման ու հարմարեցման գործընթացների վարչարարական աջակցությունը։ Դերը նախատեսված է կես դրույքով և պահանջում է բարձր կազմակերպվածություն, ուշադրություն մանրուքներին և գաղտնիության պահպանում։

Դիմել Resalt-ում ↗
Ծրագրերի մշակման ղեկավար
Ուսումնական ծրագրերի մշակում • Երևան, Հայաստան

«Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը պայքարում է կրթական անհավասարության դեմ՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար և ձևավորելով կրթական ծրագրերի համապարփակ էկոհամակարգ։ Ուսումնական նախագծման բաժինը հիմնադրամի գաղափարական կենտրոնն է․ այն պատասխանատու է մեր հիմնական ծրագրերի՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի, «Սերունդ», մագիստրոսական և այլ կրթական նախաձեռնությունների բովանդակության նախագծման ու կատարելագործման համար։ Ծրագրերի մշակման ղեկավարը, հաշվետու լինելով Ուսումնական նախագծման բաժնի ղեկավարին, ղեկավարում է ոլորտային մասնագետների թիմ, ստեղծում բարձրորակ ուսումնական նյութեր և գործիքներ, որոնք օգնում են Ուսուցիչ-առաջնորդներին պատրաստվել կամավոր պետական ատեստավորմանը և ստեղծել փոխակերպող ուսումնական միջավայրեր Հայաստանի տարբեր համայնքներում։

Դիմել Resalt-ում ↗